Ադրբեջանցիները փորձել են հրդեհել Սև լճի տարածքը, սակայն քամին կրակն իրենց կողմ է քշել

Մայիսի 12-ից Հայաստանի տարածքում դիրքավորված թշնամին այսօր հերթական սադրանքին է դիմել և կրակ է վառել Սյունիքի մարզի Սև լճի տարածքում՝ փորձելով հրդեհել հայկական կողմի տարածքները։ Օրվա երկրորդ կեսին հրդեհի կադրերը հայտնվեցին նաև համացանցում։

Գորիսի փոխհամայնքապետ Կարեն Քոչարյանը 168.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, ապա հավելեց․

«Քիչ առաջ մեզ տվյալներ եկան, որ հրդեհն ադրբեջանցիների դիրքավորված հատվածներում է, մեր հատված չի հասել, քամին ուղղությունը փոխել է՝ դեպի իրենց կողմ․․․ Փոքր հատված է հրդեհը բռնկվել, այս պահին դեպի մեզ եկող ոչ մի վտանգ չկա, եթե, իհարկե, քամին չփոխի ուղղությունը»։

Հարցին՝ հաշվի առնելով քամու գործոնը և կրակի ուղղության հնարավոր փոփոխությունը, արդյոք այդ ուղղությամբ աշխատանքներ տարվո՞ւմ են, Կարեն Քոչարյանը պատասխանեց․

«Բանակը տեղում է, բանակը կազմակերպում է։ Եթե հարցը հասնի մեր բնակիչներին, կազմակերպչական աշխատանքները կիրականացնենք»։

Հիշեցնենք, որ նախորդ կիրակի Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի սարերում դիրքավորված ադրբեջանցիները կրակ էին վառել դեպի Կութ իջնող հատվածում, ինչի հետևանքով այրվել էին գյուղի արոտավայրերն ու խոտհարքները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930