Բաժիններ՝

Կական հունվարին չի հեռանա Ռեալից. Մոուրինյո

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ենթադրում է, որ թիմի բրազիլացի կիսապատպան Կական ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի հեռանա «արքայական ակումբից»։ Մոուրինյոն խոսել է նաև «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի մասին, ով ուռուցքի հեռացման վիրահատության է ենթարկվել։

«Չեմ կարծում, որ Կական ձմռանը կհեռանա «Ռեալից»։ Թեև չեմ կարող 100%-ով դա բացառել։ Եթե նա մնա, ապա բոլորիս համար էլ լավ կլինի, քանի որ նրա շնորհիվ մենք ընտրության մեծ հնարավորություն ենք ստանում», – պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում ESPN-ը։

Մոուրինյոն նաև իր աջակցությունն է հայտնել Վիլանովային. «Փաստ է, որ իմ գործընկերը խնդիրներ ունի։ Նման դեպքերում բոլորս էլ միևնույն բանն ենք ցանկանում։ Ես, Տիտոն և նրա ընտանիքը ուզում ենք, այս խնդրից նա հաղթանակած դուրս գա»։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս