Բաժիններ՝

Ձվերի Խաչիկին «Ժողովուրդը» կհիշեցնի դատարանում. մամուլ

Մինչ Սերժ Սարգսյանը տարբեր ամբիոններից հայտարարում է, թե իրենք աղբամանն են նետել ուժի դիրքից հանրային խոսքը, նրա մերձավոր օլիգարխները մեկը մյուսի հետևից աղբամանն են նետում իրենց նախագահի խոսքերը` դրսևորելով լկտի պահվածք հանրային խոսքի ներկա­յացուցիչների` լրագրողների հանդեպ: «Ջրաշխարհի», «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկայի», «Արաքս» թռչնաֆաբրիկայի, «Վալենսիա» համալիրի, «Ակվատեկի», «10-ից 10» հրաձգարանի, «Կլայկ», «M&S» կահույքի խանութների ցանցի, Սևանի ափին գտնվող «Գեղամա» հանգստի գոտու, «Վիլլաշին» շինարարական ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը, «ժողովուրդ» օրաթերթի երիտասարդ լրագրողուհուն անվանել է «պրաստիտուտկա»` իրեն ուղղված ոչ այնքան ցանկալի հարցին ի պատասխան:

«Դե գրի’, ազիզ ջան, գրի’, ցավդ տանեմ, ես, ընդհակառակը, ուրախ եմ, որ իմ մասին գրում են, թե չէ մարդու տեղ չեք դնում, ո՞նց կլինի ըտենց: Ազի՛զ ջան, դու լրագրող չես, դու պրաստիտուտկա ես, էդ էլ կարաս գրես»,- իր մեջ կուտակված հակասական զգացմունքները պոռթկացել է ձվերի Խաչիկը: Եթե «պրաստիտուտկաների» մասնագետ այս պարոնը մի պահ շփոթել է, թե ինքն ում հետ է խոսում, ապա մենք, 10 օր հրապարակային ներողության սպասելուց հետո, նրան կհիշեցնենք՝ դատարանո՛ւմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս