Բաժիններ՝

Ինչո՞ւ Արամ Զավենի Սարգսյանը չի հրավիրել ՀՀՇ-ին. մամուլ

«Արամ Զավենի Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցության այսօրվա համագումարին հրա­վիրված են Հայ ազգային կոնգրեսի անդամ բոլոր կուսակցությունները, բացառությամբ ՀՀՇ-ի:

Այս փաստն ուշագրավ է այն առումով, որ 2007թ. ՀՀՇ համագումարի ժամանակ «Հանրապետության» նախագահ Արամ Աարգսյանը ելույթ էր ունեցել ու հայտարարել. ՀՀՇ-ն այսօր ամենամաքուր, ամենապինդ կուսակցու­թյուններից մեկն է: Բոլոր պատեհապաշտներն ու անմաքուրներն այսօր աշխատում են իշխանությունների  տարբեր օղակներում: Ես ուրախ եմ, որ նոր դեմքեր եմ տեսնում, դա նշանակում է, որ երիտասարդները համալրում են երրորդ հանրապետության ստեղծողների շարքերը»:

Այնինչ այսօր նույն Արամ Աարգսյանն իր համագումարին հրավիրում է բոլոր նախկին գործընկերներին, բացառությամբ ՀՀՇ-ի: Սա, հավանաբար, այն պատճառով որ ՀՀՇ-ն ամենամաքուր և ամենապինդ կուսակցություններից մե՞կն է»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս