Բաժիններ՝

Արթուր Բաղդասարյանի ԱԱԽ-ի աշխատակազմին դատի են տվել. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացի Արմեն Ղագարյանը դատի է տվել ՀՀ ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) աշխատակազմին` իրեն աշխատանքից անօրինական ազատելու և փողերը չտալու համար: Խոսքը Պզո մականու­նով Արմեն Ղազարյանի մասին չէ, այլ ԱԱԽ իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետի, որն ԱԱԽ քարտու­ղար, «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ, իրավաբան Արթուր Բաղդասարյանի հրամանները համա­րում է «հորինած», անձնավորված` պայմանավորված իր քաղաքական հայացքներով:

Ա. Ղազարյանը թեև դա­տարանում պատրաստակամություն է հայտնել բացատրություններ տալ, կարծիք հայտնել նաև քաղաքական շարժառիթներով իրեն աշխատանքից ազատելու մասով, բայց դատարանը լսել է միայն նրա իրավական հիմ­նավորումները: Նա էլ ասել է` հիվանդացել եմ և երկու շաբաթով անաշխատունակ դարձել, Արթուր Բաղդասար­յանն էլ հանկարծ հիշել է 4 ամիս առաջ «եղած» իմ 4 օրվա «բացակայությունները» և ազատման հրաման տվնլ` հղում անելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի չեղած` արդեն փոփոխված հոդվածներին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս