Պետք է հաղթենք Բորուսիային Դոնեցկում. Սերգեյ Պալկին
Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը, որի արդյունքում «հանքափորներին» բաժին է հասել Դորտմունդի «Բորուսիան»:
«Ես վստահ էի, որ մեզ բաժին կհասնի «Բորուսիան»: Եթե նայենք մեր հնարավոր մրցակիցներին, ապա առանձնանում է «Բարսելոնան»: Սակայն այս փուլում թույլ թիմեր չկան: «Բորուսիան» ՈւԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում բավականին ցածր դիրքեր է զբաղեցնում, բայց դա ոչինչ չի նշանակում: Այն Եվրոպայի ամենաուժեղ ակումբներից մեկն է: Հաջորդ փուլ դուրս գալու համար պետք է հաղթենք գերմանացիներին Դոնեցկում: Հասկանում ենք, որ Դորտմունդում դժվար կլինի: Ամեն դեպքում, պետք է ցուցադրենք այն խաղը, որն ակնկալում են մեզնից», – Պալկինի խոսքերը մեջբերում է Terrikon-ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը