ՍԻՄ-ը պաշտպանում է Սերժ Ազատի Սարգսյանի թեկնածությունը

«ՀԱԿ-ից բան չի մնացել, մնացել է  Լևոն Տեր-Պետրոսյանը,  ով չի խոսում, մնացել է  Լևոն Զուրաբյանը,  ով ավել-պակաս խոսում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց   ՍԻՄ նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը:

Նրա կարծիքով, այսօր ընդդիմությունը, մասնավորապես՝ ՀԱԿ-ը,  թշվառ վիճակում է հայտնվել  և առավելագույնը կարող է հավաքել 10 տոկոս: Նա բացառեց ընդդիմության միասնական թեկնածուի գաղափարը, քանի որ նույնիսկ ընդդիմության մի թևը՝ ՀԱԿ-ը, իր միջից չի կարողանում թեկնածու ընտրել:

Հայկը Բաբուխանյանն, ի տարբերության ընդդիմության, իշխանության թեկնածուին համարեց անփոխարինելի և մեր բոլոր խնդիրների լուծողը: Եվ, քանի որ միայն Սերժ Սարգսյանը կարող է մեր երկրի  առջև ծառացած բոլոր խնդիրները լուծել, ՍԻՄ կուսակցությունը պատրաստվում է դեկտեմբերի 28-ին Ներկայացուցիչների խորհրդի նիստ հրավիրել և հայտնել, որ պաշտպանում են Սերժ Ազատի Սարգսյանի թեկնածությունը:

Տեսանյութեր

Լրահոս