Միասնական թեկնածուի գաղափարն ի սկզբանե ձախողված էր. Ռ. Հակոբյան

«Այսօր ընդդիմադիր դաշտում ցայտնոտային վիճակ է, որը ձեռնտու է իշխանություններին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Նրա կարծիքով՝ նման իրավիճակը ստեղծվել է միասնական թեկնածուի թեզը շրջանառության մեջ դնելու պատճառով, որն ի սկզբանե ձախողված էր իր ֆորմատի պատճառով:

Անդրադառնալով խորհրդարանական գործունեությանը՝ Ռուբեն Հակոբյանը նշեց, որ չնայած փոքրաթիվ ուժերին՝ ընդդիմությունը կարողացել է արդյունավետ աշխատանք կատարել:

«Տա Աստված, ընտրություններից հետո  էլ կարողանանք համագործակցել»,- նշեց բանախոսը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31