Ռոնալդոյի ընկերները հաղթեցին Զիդանի ընկերներին (տեսանյութ)
ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող Աղքատության դեմ 10-րդ բարեգործական հանդիպումը կայացավ։ Խաղադաշտ դուրս եկան լեգենդար ֆուտբոլիստներ ֆրանսիացի Զինեդին Զիդանի և բրազիլացի Ռոնալդոյի ընկերները: Այս մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը:
Հանդիպումն ավարտվեց 3։2 հաշվով. հաղթեցին Ռոնալդոյի ընկերները։ Նշենք, որ Հավաքված գումարը կօգտագործվի Բրազիլիայում և Աֆրիկայում աղքատության դեմ պայքարի համար:
3։2՝ Բեբետո՝ 37′ (1։0), Ֆալկաո՝ 60′ (1։1), Զիդան՝ 66′ (1:2), Կակա Ֆերարի՝ 80′ (2։2), Լեանդրո Դամիան՝ 87′ (3։2)
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը