Բաժիններ՝

Տ. Արզաքանցյան. Թող Վոլոչկովայի ամուսինը խանդա, ես խի՞ խանդեմ. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ «համագումարին մասնակցող Տիգրան Արզաքանցյանից մեր թղթակի­ցը ցանկացել է իմանալ` չի՞ խանդում նա Տարոն Մարգարյանին` հանդեպ Վոլոչկովայի և նրանց նկարի:

«Խանդո՞ւմ… չէ, չեմ խանդում, խի՞ պտի խանդեմ ես, Վոլոչկովան իմ ի՞նչն ա, որ ես խանդեմ, ընկերական հարաբերություն ա ու ֆսյո, ոնց որ նույն` տարբեր էդ ոլորտով, խոսքի, տարբեր մարդկանց հետ ենք ծանոթ, ուրեմն մենք պետք է խանդե՞նք»: Բայց էն ժամանակ Դուք էիք, չէ՞, Վոլոչկովային բերում Հա­յաստան: «Չէի բերում, այլ կամպանիա ունենք, կամպանիան հովանավորում է տարբեր ակտրիսաների` միջոցառման դիմաց, բա հիմա մենք պետք է ակտրիսային բռնենք-խանդե՞նք. թող իր ամուսինը խանդա, ես խի՞ խանդեմ»: Բայց, պարոն Արզաքանցյան, մամուլում ար­տահոսք եղավ, որ Դուք Վոլոչկովայի հետ որոշակի, այսպես ասած, մտերմիկ` գեղեցիկ կապեր ունեք: «Գեղեցիկ կապեր ես շատ ակտրիսաների հետ ունեմ, բա իհարկե ունեմ, բայց էդ ի՞նչ կապ ունի անձնականի մասով»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս