Պուտինը հայտնվել է դժոխքում
The Economist ամսագիրը 2012 թվականի իր վերջին համարի շապիկին ծաղրանկար է տեղադրել, որտեղ պատկերված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ դժոխքում՝ կրակե գետի մեջ։
Նկարը վերնագրված է «Դժոխքի համառոտ ուղեցույց»։ Ծաղրանկարում Պուտինի հետ միասին դժոխքում են հայտնվել նաև Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը և հանգուցյալ Մուամմար Քադդաֆին։
Նկարում պատկերված են նաև այլ առաջնորդներ։ Պուտինի ուղղությամբ մոտորանավակով շարժվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պայուսակը ձեռքին տխուր նստած է ռելսերին, Իսրայելի վարչապետ Նեթանյահուն օդային ճակատամարտի է մասնակցում։ Իսկ այդ ամբողջ տեսարանին հետևում է սատանան՝ The Economist ամսագիրը ձեռքին։
Ամսագրի հոդվածում, որն իրոք կազմված է ճանապարհորդին ուղղված խորհուրդների տեսքով, նշվում է, որ դժոխք հասնելու ամենակարճ ճանապարհը մեծ մեղքեր գործնելն ու խղճի խայթ չզգալն է։