Բաժիններ՝

Կարպինը` Մովսիսյանի ձեռքբերման մասին

Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը խոսել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի ձեռք բերելու պատճառների մասին։

«Ձեռք բերելով Մովսիսյանին` մենք լուծեցինք հարձակման գծի բոլոր խնդիրները։ Նրա տեղափոխությունը ուղեկցվել է իրարամերժ ասեկոսներով, և դա բնական է, քանի որ մի կողմը խոսել է դեռ չկայացած գործարքի մասին։ Մենք մեր հերթին ոչինչ չենք հայտարարել, սպասել ենք մինչև վերջին փաստաթղթի ստորագրումը։ Մովսիսյանը եկել է հարձակման գծում մրցակցություն ստեղծելու համար։ Մենք այսպես ենք խաղում. նա մի հարձակվող է, ում հայացքը միշտ ուղղված է դեպի մրցակցի դարպասը»,- Կարպինի խոսքերն է մեջբերում Championat.com կայքը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս