X Factor-ի մասնակից. «Ամոթ քեզ, «Շանթ» հեռուստաընկերություն»
«X Factor» նախագծի հերթական լսումների փուլը հանրության շրջանում մեծ իրարանցում առաջացրեց: Նախագծի մասնակից, Իրանից Հայատան ժամանած Շաքե Մովսիսյանը նեղացավ Ավետ Բարսեղյանի մեկնաբանությունից, անգամ փորձեց լքել բեմը: Ժյուրիի մնացած անդամները հետ կանչեցին Շաքեին, հայտնեցին վճիռները, որոնց արդյունքում Շաքեն անցավ հաջորդ փուլ, անգամ ներողություն խնդրեց Ավետ Բարսեղյանից: Երբ համացանցում հայտնվեց Շաքեի ելույթի ձայնագրությունը, Շաքեն Youtube-ում մեկնաբանություն թողեց: Նա բարկացած էր «Շանթ» հեռուստաընկերության վրա և գրել էր, որ «Շանթից» նման վերաբերմունք չէր սպասում:
«Ես իսկապես չէի սպասում «Շանթից», որ իրականությունն էլ սուտ կանեն: Ամոթ քեզ, «Շանթ» հեռուսաընկերություն: Դու մարդկություն չունես, նույնիսկ իրականությունը ցույց տալու»,- գրել էր Շաքեն: Երբ փորձեցինք պայմանավորվել Շաքեի հետ զրուցելու համար, վերջինս մերժեց՝ ասելով որ հազիվ է խելքի եկել կատարվածից, չի ցանկանում այլևս հիշել այդ ամենը:
Այս հարցի շուրջ esyes.am-ը մեկնեբանություն է խնդրել Ավետ Բարսեղյանից, ով ասել էր. «Դեռևս չեմ տեսել տեսանյութը: Մենք նախագծի օրենքի շրջանակներում ենք գործում: Շաքեն նեղացավ, որից հետո էլ ներողություն խնդրեց»:
Շաքե Մովսիսյանի Youtube-յան տեսագրության տակ բազմաթիվ մեկնաբանություններ են թողնված, ոմանք կոռեկտ, ամանք՝ ոչ: Շատերն անգամ մեղադրում են Ավետ Բարսեղյանին՝ ցուցաբերած կոպիտ վերաբերմունքի համար: