Բաժիններ՝

Նուշիկյանն ընդդեմ ՀՀԿ-ի. մամուլ

«ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը դեկտեմբերի 6-ի քվեարկության ժամանակ «կողմ» է քվեարկել «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության ներկայացրած հակամենաշնորհային գործունեության մասին օրենքի նախագծին: «Որովհետև ես դեմ եմ մոնոպոլիաներին, մենաշնորհներին: Իր նախընտրական ծրագրում նախագահ Սերժ Սարգսյանն էլ ասաց դրա մասին, որ ինչքան շուտ վերանան մեզ մոտ մոնոպոլիաները, այնքան մեր տնտեսությունն առավել առաջընթաց կզարգանա»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավորը»,- գրում է «Առավոտ» օրաթերթը և հիշեցնում, որ այդ նախագիծը չընդունվեց, քանի որ հենց նախագահի քաղաքական թիմը՝ ՀՀԿ-ն և կոալիցիոն ՕԵԿ-ը, 61 պատգամավոր, «դեմ» քվեարկեցին:

«ՀԱԿ-ի ներկայացրած նախագծին «կողմ» լինելը ՀՀԿ-ական գործընկերների կողմից բացասաբար չի անդրադարձել Գ. Նուշիկյանի վրա: «Քվեարկություններից առաջ մենք չենք պայմանավորվում՝ նոր քվեարկում, եթե չկա քաղաքական հարց»,- բացատրեց մեր զրուցակիցը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս