Սերգո Կարապետյանն ազդվել է Սերժ Սարգսյանի ելույթից
«Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այնքան է ազդվել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի համագումարյան ելույթից, որ համագումարից հետո հրավիրած դիսպետչերականն ամբողջությամբ նվիրել է դրան»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը և շարունակում.
«Նա հայտարարել է, որ, անկախ կուսակցական պատկանելությունից, բոլորը պետք է առաջնորդվեն ելույթի՝ գյուղատնտեսությանը վերաբերող հատվածով, և անձամբ բարձրաձայն ընթերցել է այդ հատվածը ներկաների համար: Ավելի ուշ ՀՀԿ նախագահի ելույթը տեղադրվել էր նաև գյուղնախարարության կայքում»: