Բաժիններ՝

Տիգրան Սարգսյանը վերանշանակվելո՞ւ է. մամուլ

«ՀՀԿ-ում խոսակցություններ են շրջանառվում, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը 2013թ. նախագահական ընտ­րություններից հետո ձևավորվող կառավարությունում նույն­պես այդ պաշտոնին է նշանակվելու: «ժամանակի» տեղեկու­թյուններով, նման կարծիքի հիմք են հանդիսացել նրա` ԱՄՆ կատարած այցի ժամանակ կայացած հանդիպումները:

Այ­ցի ընթացքում նա հանդիպել է նաև «Հազարամյակների մար­տահրավերներ» կորպորացի­այի գործադիր տնօրեն Դենիել Յոհաննեսին: Նրանք քննար­կել են առաջիկայում ՀՀ-ում այդ ծրագրի վերաֆինանսավորման հնարավորությունները: Բացի այդ, Տ. Սարգսյանը հան­դիպել էր ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդընի հետ, ինչը հազվա­դեպ երևույթ է ՀՀ վարչապետների դեպքում:

Այդ հանդի­պումները նկատի ունենալով` ՀՀԿ-ականների գերակշիռ մա­սը համոզված է, որ նա վերանշանակվելու է իր պաշտոնում, և որ այդ հանդիպումները նաև վկայում են, որ դա նաև Արև մուտքի ցանկությունն է. չէ՞ որ ՀՀ իշխանություններն առանց­քային պաշտոնների նշանա­կումները համաձայնեցնում են ուժային կենտրոնների հետ»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս