Բաժիններ՝

Լևոն Արոնյանը` կույր շախմատի մրցաշարի միանձնյա առաջատար

Պեկինում շարունակվում են Համաշխարհային մտավոր խաղերը: Կույր շախմատի մրցաշարում 4 տուրերից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Լևոն Արոնյանը, ով հավաքել է 3,5 միավոր` պարտության մատնելով Ալեքսանդր Մորոզևիչին, Բաադուր Ջոբավային և Շահրիյար Մամեդյարովին, իսկ Նակամուրայի հետ խաղն ավարտել է ոչ-ոքի: Նա կես միավորով գերազանցում է Պետեր Լեկոյին և Լիրեն Դինգին: Այս մասին հայտնում է Armchess-ը:

Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը 4 տուրից հետո վաստակել է 2 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը:

Տղամարդիկ

1. Արոնյան 3,5
2. Լեկո 3
3. Դինգ 3

Կանայք
1. Չմիլայտե 3,5
2. Հոու Յիֆան 3
3. Կոներու 3
7. Դանիելյան 2

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս