Բաժիններ՝

Մենք միշտ բանկետ ենք անում, ֆուրշե՞թն ինչ ա. մամուլ

«ՀՀԿ համագումարների պատմության մեջ առաջին անգամ պատվիրակների համար ֆուրշեթ չեղավ. լրագրողների համար՝ ընթացիկ, ՀՀԿ ղեկավարության և բարձրաստիճան հյուրերի համար էլիտար ֆուրշեթներ էին լոկ կազմակերպվել: Սակայն սա ՀՀԿ «կերակրատաշտային» ֆորմատի միակ փոփոխությունը չէր. որպես օրինաչափություն՝ համագումարներից հետո ՀՀԿ բարձրադիր մարմինը հավաքվում է կամ «Հարսնաքարում», կամ «Օջախում»` հետհամագումարյան ռելաքսի համար: Այդ օրինաչափությունն այս անգամ նույնպես խախտվել է. ԳՄ անդամները, ամենքն իրենց տարածքային կառույցների հետ, առանձին-առանձին են նշել այդ իրադարձությունը»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում.

«Համագումարին մասնակցող Առաքել Մովսիսյանին հարցրինք. «Բա ո՞նց եք դիմանալու առանց ֆուրշեթի»: «Կերկոխները թող մտածեն, ես նիհարում եմ»,- նշեց նա: Նույն հարցն ուղղեցինք ՀՀԿ-ում ապարանյան «կլանի» ներկայացուցիչ, գլխավոր դատախազի եղբայր Ռուբեն Հովսեփյանին: «Ապարանցին երբ ա ֆուրշեթ արե՞լ, որ: Մենք միշտ բանկետ ենք անում, ֆուրշե՞թն ինչ ա»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս