Բաժիններ՝

Ռեալում կա երեք ոչխար, ովքեր բոլորին վնասում են. Ժոզե Մոուրինյո

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վիրավորել է Marca-ի լրագրող Անտոն Մեանային։

Այդ մասին հաղորդել է լրագրողը՝ պատմելով «Էսպանյոլի» հետ հանդիպման նախօրեին պորտուգալացի մասնագետի վարքի մասին։ Մոուրինյոյի հետ այդ պահին գտնվում էր դարպասապահների մարզիչ Սիլվին Լոուրուն։ Նրանք դժգոհ էին Մեանայի գրածից։ Լրագրողը մասնավորապես հայտարարել էր, որ ֆուտբոլիստները չեն խոսում Լոուրայի ներկայությամբ, քանի որ նրան Մոուրինյոյի լրտեսն են համարում։

«Ֆուտբոլի աշխարհում ես և օգնականներս գտնվում ենք կատարում, իսկ դու լրագրողության մեջ համարվում ես տականք։ Մեր թիմում 21 ֆուտբոլիստներ լավ հարաբերություններ ունեն Լոուրայի հետ։ Իսկ դու պետք է հսկես այն տեղեկությունը, որը ստանում ես։ Մեր թիմում կա 3 ոչխար, ովքեր բոլորին վնասում են։ Դրանց բացահայտելու փոխարեն, սխալ տեղեկություններ ես տարածում»»,- ասել է Ժոզե Մոուրինյոն։

Նշենք, որ Մոուրինյոն չի անվանել այդ «ոչխարներին»:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս