Բաժիններ՝

Լացիոն արժանիորեն հաղթեց Ինտերին. Կլաուդիո Լոտիտո

«Լացիոյի» նախագահ Կլաուդիո Լոտիտոն մեկնաբանել է Ա սերիայի 17-րդ տուրի «Ինտերի» հետ (1:0) հանդիպման արդյունքը:

«Սա միանգամայն արժանի հաղթանակ էր, քանի որ մենք մեծ քանակությամբ վտանգավոր պահեր ստեղծեցինք մրցակցի դարպասների մոտ: Կլոզեն կարող էր ավելի վաղ գոլի հեղինակ դառնալ: «Ինտերի» ֆուտբոլիստները երկու անգամ հարվածեցին դարպասաձողին, սակայն ֆուտբոլում այդպիսի բաներ լինում են: Հնարավոր չէ հաղթել հանդիպումն անհատական վարպետության շնորհիվ, անհրաժեշտ է թիմային խաղ և բնավորություն: «Լացիոն» հարձակվում էր ողջ հանդիպման ընթացքում», – Լոտիտոյի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:

Նշենք, որ այս հաղթանակից հետո «Լացիոն» վաստակեց 33 միավոր և միայն մեկ միավոր է զիջում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Ինտերին»:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս