Բորուսիան հետաքրքրվում է ՊՍԺ-ի հարձակվողի ծառայություններով
Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը հետաքրքրություն է ցուցաբերում ՊՍԺ-ի հարձակվող Քևին Գամեյրոյի նկատմամբ: Այս մասին հայտնում է L’Equipe-ը:
Աղբյուրի տեղեկություններով` գերմանական ակումբի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել ՊՍԺ-ի ղեկավարության հետ: Գամեյրոյի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հեռ գործում է մինչև 2015թ, սակայն նա համաձայն է տեղափովել Բունդեսլիգա, քանի որ բավականաչափ խաղային ժամանակ չի ստանում ՊՍժ-ում:
Նշենք, որ Գամեյրոն «Բորուսիայում» կարող է փոխարինել Ռոբերտ Լևանդովսկուն, ով այս մրցաշրջանից հետո կհեռանա ակումբից:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը