Սոչիում կկառուցվի 100 մետրանոց հանգստյան տուն
«Գրաս» ընկերությունների խումբը ավարտել է մոնոլիտային աշխատանքները Սոչիի «Սան Սիթի» բնակելի համալիրում։ Ինչպես նշվում է ընկերության հաղորդագրության մեջ, շենքի վերջնական բարձրությունը լինելու է 99 մետր (27 հարկ)։ Այսպիսով, այն դառնալու է Կրասնոդարյան երկրամասի ասենաբարձր շենքը։
Պրեմիում-դասի այս համալիրի վերգետնյա աշխատանքները մեկնարկել էին դեռ 2011թ. մարտին։ Ներկայումս ընթանում են ճակատային մասի ապակեպատման աշխատանքները։ Նախատեսվում է շենքն ամբողջությամբ ավարտել 2013թ.՝ մինչև Օլիմպիական խաղերի մեկնարկը։
Համալիրի ընդհանուր մակերեսը 82.6 հազար քմ է։ Ենթակառուցվածքների մեջ մտնում են փակ լողավազանը, մարզական և մանկական հրապարակները, ֆիթնես-ակումբը, սպա-կենտրոնը, խանութներ, ռեստորաններ և ստորգետնյա ավտոկայանատեղի։