Զոոֆիլիայի համար՝ 25 հազար եվրո տուգանք
Գերմանիայի խորհրդարանը ընդունել է օրենք, որն արգելում է մարդկանց սեռական հարաբերությունները կենդանիների հետ: Գերմանիայի օրենսդիրները 25 հազար եվրո տուգանք են սահմանել նման հանցանք գործողների համար:
«Մարդու սեռական ակտը կենդանիների համար հակաբնական է և ցավ է պատճառում նրանց: Զոոֆիլիան պետք է արգելվի` անկախ նրանից կենդանին հանգիստ է ընդունում սեռական ակտը, թե այն բռնի բնույթ ունի»,-ասվում է Բունդեսթագի փաստաթղթում: