Բաժիններ՝

Քոչարյանի համար տղամարդկությունը դրսևորելու լավ ժամանակն է. մամուլ

«Լևոն Տեր-Պետրոսյանը 2007թ. իրեն վստահ­ված քաղաքական պենալտին չխփեց: ժողովրդի կող­մից հնարավորություններ տրվում են մեկ անգամ: Երկրոր­դը չի տրվի: Որպես քաղաքական և տակտիկական առումնե­րով մարտունակ թեկնածու, կարծում եմ` ժողովուրդն այլևս նրան չի վստահի: Կես միլիոնա­նոց բանակը ոտքի տակ` պատ­րաստ իշխանությունը վերցնելուն, նա պասիվ տակտիկա որդեգրեց: Այսօր ոչ այդ կես միլիոնը կլինի, ոչ կ, կարծում եմ, նրա զինանոցն է ավելի ռազմատենչ: Բոնապարտը կասեր՝ ամենափառահեղից մինչև ամենաստորինն ու նողկալին մեկ բայլ է: Լևոն Տեր-Պետրոսյանը կորցրեց իր պատմական պա­հը»,- Aravot.am-ին իր դիտար­կումներն է ներկայացրել Հայաս­տանի մարքսիստական կուսակ­ցության նախագահ Դավիթ Հա­կոբյանը»,- գրում է «Առավոտ» օրաթերթն ու հավելում.

«Մարքսիստը, նաև գաղափա­րական աոումով, աոաջին նա­խագահի մուտքը չի ընդունում. «Առ այսօր ՀՀՇ-ն նոր երգեր իր զինանոցում չի հորինել: Նույն ռեպերտուարն է, նույն աղիո­ղորմ քամանչան, նույն դասա­կան լիբերալիզմի շառլատանու­թյունը»: Դ. Հակոբյանը նաև արձանագրում է, որ դրական և բացասական կողմերով հանդերձ` աոաջին նախագահն իր ազգի համար շատ մեծ գործեր է կատարել ու պատմության մեջ իր ուրույն տեղն ունի. «Նա հանգիստ կարող է իր անցած քաղաքական ուղով մտնել էնշպիլ` իմանալով, որ ժամանակին տարել է իր պատմական աոաքելությունն այնքանով, որքանով կարողացել է: Համենայնդեպս, իր պրոգրեսիվ և ռեգրեսիվ գոր­ծերով հայ ժողովրդի պատմու­թյան մեջ իր ուրույն տեղը կու­նենա»:

Մարքսիստական կուսակցու­թյան նախագահը «արքունիքից»` նախագահական նստավայրից, տեղեկություններ ուներ, որոնցով կիսվեց: Մասնավորաբար, նրա տեղեկություններով` ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանի հետ դեռ սակարկում է վարչապետի աթոռը` Աժ նա­խագահ Հովիկ Աբրահամյանի համար: Ինքը` Դավիթ Հակոբյա­նը, գերադասում է վարչապետի պաշտոնում տեսնել Ռոբերտ Քոչարյանին, քան թե Հովիկ Աբ­րահամյանին:

Ռոբերտ Քոդարյանի` նախա­գահական մրցապայքար մտնելու հավանականության մասին էլ ասում է. «Համենայնդեպս, նա այն դինոզավրիկն է, որն այսօր­վա ՀՀԿ-ական դինոզավրիկների հետ կարող է դուրս գալ արենա: Կարծում եմ` իր քաղաքական գիշատչությամբ միակ մարդն է, ով կարող է կանգնեցնել ՀՀԿ-ականների հաղթարշավը: Եթե նա իր իսկ կողմից արտասան­ված կարգախոսին հավատարիմ է մնացել, ապա Քոչարյանի հա­մար տղամարդկությունը դրսևրելու լավ ժամանակն է: Մտիր, և եթե ուզում ես ծաոայել քո ժո­ղովրդին, նոր պետական մեքենա ձևավորիր՝ անցյալի սխալների վրա: Բայց կարծում եմ, որ նա այդքան համարձակություն չի ունենա` մտնելու քաղաքական թատերաբեմ: Ոչ միայն բարոյա­կան արժեքային համակարգի աոումով ինքն իրեն անվստահ կզգա, այլև, կարծում եմ, իշ­խանություն վերադարձի համար նա տակտիկական այլ հնարքներ կկիրառի»:

Մարքսիստն առավել հնարավոր է համարում Քոչարյանի վերադարձը քաղաքականություն իբրև վարչա­պետ, այն էլ` 2018-ի նախա­պատրաստական աշխատանք­ներում` իշխանությունը փոխան­ցելու աոումով: Բայց եթե Քոչարյանը վերադառնա, որպես հայրենասեր` դեն շպրտելով իր արատավոր կողմերը, մարքսիս­տը գրեթե վստահ է, որ դրական զարգացումներ Հայաստանում կլինեն, քանի որ, նրա համոզմամբ, մեր երկիրը «կոշտ ձեռքի» կարիք ունի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս