Բաժիններ՝

ՀՀ նախագահի թեկնածուն հաճույքով կպաշտպանի Նիկոլ Փաշինյանին. մամուլ

«Գալիք նախագահական ընտրություններում իր առաջադրման մասին հայտարարած Հովիկ Աղազարյանին ՀՅԴ շարքերից հեռացրել են, ինչի մասին երեկ անձամբ հայտարարեց Հովիկ Աղազարյանը:

Նա նախ­կինում եղել է ՀՅԴ Աժ խմբակցության անդամ, իսկ 1996-ին` ՀՅԴ ԳՄ նախագահ: Ըստ նրա պարզաբան­ման` ՀՅԴ շարքերից հեռաց­վել է կարգապահական խախտումների համար: Չի ենթարկվել ղեկավարու­թյան որոշմանը:

ՀՀ նախա­գահի ապագա թեկնածուն ասաց, որ եթե ՀՅԴ-ն գալիք նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրի, և ինքը հաս­կանա, որ խանգարում է նրան, ապա կհանի իր թեկնածությունը: «Բացառված է, որ պաշտպանեմ Հանրապետական կուսակցության որևէ թեկնածուի, Լևոն Տեր-Պետրոսյանին: Նիկոլ Փաշինյանին հաճույքով կպաշտպանեի»,- ասաց Աղազարյանը»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս