Բաժիններ՝

ՀՀԿ-ն, Ռուսաստանն ու Չինաստանը. մամուլ

«Այսօր մեկնարկելիք ՀՀԿ համագումարին կմասնակցեն նաև Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչներ՝ երեկ Երևան ժամանած Պետդումայի պատգամավոր,«Միացյալ Ռուսաստան» կուսակցության բյուրոյի բարձրագույն խորհրդի անդամ Արթուր Չիլինգարովը և ՀՀ-ում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: Չիլինգարովն իր հետ բերել է կուսակցության լիդեր Դմիտրի Մեդվեդևի ողջույնի ուղերձը ՀՀԿ համագումարին: Ինչ վերաբերում է Չինաստանի պատվիրակությանը, ապա նրանց երեք հոգանոց պատվիրակությունը Հայաստան է ժամանել նախորդ օրը: Վերջիններս նույնպես իրենց հետ բերել են Չինաստանի կոմկուսի ողջույնի ուղերձը:

ՀՀԿ համագումարին մասնակցելու համար նրանց կմիանան նաև ՀՀ-ում Չինաստանի դեսպանն ու դեսպանատան աշխատակիցներ: Ի դեպ, ինչպես մեզ տեղեկացրեց ՀՀԿ արտաքին հարցերի պատասխանատու Արմեն Աշոտյանը, Չինաստանի կոմկուսի նորընտիր գլխավոր քարտուղար Հու Ցզինտաոն առանձին ուղերձով անձամբ է շնորհավորել Սերժ Սարգսյանին սպասվելիք համագումարի առիթով:

Իսկ Եվրոպան, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀԿ համագումարին ներկայացված կլինի ԵԺԿ նախագահ Վ. Մարտենսի տեսաուղերձով: ՀՀԿ-ն, փաստորեն, Վարդան Օսկանյանի «կոմպլեմենտար» քաղաքականության ամենանվիրված շարունակողը եղավ: Տեսնենք ճակատագրո՞վ էլ կկրկնի օսկանյանական ձախողված կոմպլեմենտարիզմը»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս