Բաժիններ՝

Հեռուստաընկերություններն ընդդիմադիր գործիչներին «կադրով փչացնելու» ներքին կանոնակարգեր են մշակել. մամուլ

«Հեռուստատեսային լրատ­վական ծրագրերը նա­խընտրական շրջանում սովորաբար կոշտ մոնիտորինգի տակ են աշխատում` օբյեկտիվության և թեկնածուների ծրագրերի համակողմանի ու հավասարակշռ­ված լուսաբանման պատրանք ստեղծելով: Հեռուստաաշխարհին մոտ մեր աղբյուրները տեղեկացնում են, որ հեռուստաընկերությունները մոնիտորինգներին խաբելու և ընդդի­մադիր գործիչներին «տակից» վարկաբեկելու, «կադրով փչացնելու» ներքին կանոնակարգեր են մշակել այս տարիներին:

Օրինակ, Հրանտ Բագրատյանի ելույթները եթեր են հե­ռարձակվում անձայն` հիմնականում համր կադրերով, որտեղ նա բուռն ժեստեր է անում, ինչն առանց խոսքի առնվազն ծիծաղելի է և անլուրջ, հիստերիկ մարդու տպավորություն ստեղծող: Իսկ, ասենք, Գագիկ Ջհանգիրյանի դեպքում, հակառակը, ներկայացվում է խոս­քը` հատկապես այն հատվածները, որտեղ նա խոսում է կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարի, օրինականության հաստատ­ման մասին: Ենթադրվում է, որ շատերն են հիշում նրա` ռեժիմի մաս կազմելու, զինդատախազ աշխատելու և տարբեր անօրինա­կանությունների մասնակիցը լինելու տարի­ները: Նայողն ամենաքիչը մտածում է` ահա հերթական սոփեստը, որը մոռացել է սեփա­կան անօրինականությունները և խոսում է ուրիշների մասին»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս