Եթե ՀՀԿ-ն Հայաստանն է կոնսերվացնում, ապա էթիկայի հանձնաժողովն ի՞նչ է, որ չկոնսերվացնի. մամուլ
«Կառավարությունը երկուշաբթի կայանալիք Աժ նիստի օրակարգում արտահերթության կարգով ընդգրկել է պատգամավորներ Դավիթ Հարությունյանի և Արփինե Հովհաննիսյանի` Աժ Կանոնակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Սա էթիկայի հանձնաժողովի կազմի հարաբերակցության փոփոխություն է ենթադրում, և ակնհայտ է, որ ՀՀԿ-ն շտապում է դա ընդունել, որպեսզի իր սցենարով տանի «83-ի գործով» Արմեն Ոուստամյանի դիմումի քննարկումը»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը և շարունակում.
«Երեկ, մեր թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ՀՀԿ-ի այս նախաձեռնությունը, էթիկայի հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը զարմանալի չի համարել, որ իշխանությունը փորձում Է վարկաբեկել այս հանձնաժողովը: «Եթե ՀՀԿ-ն Հայաստանն է կոնսերվացնում, ապա էթիկայի հանձնաժողովն ի՞նչ է, որ չկոնսերվացնի: Իշխանությունը ՀՀ-ն` որպես ինստիտուտ մինչև հողին չհա- վասարեցնի, չի հանգստանա»,- ասել է Փաշինյանը»: