Բաժիններ՝

Դպրոցները բթացնում են աշակերտներին. մամուլ

«Դպրոցներում աշակերտներին բթացնում են, այլ ոչ թե սովորեցնում: Երևանի մի շարք դպրոցների, մասնավորապես թիվ 114, U. Պուշկինի ան­վան թիվ 8, Չեխովի անվան թիվ 55 դպրոցներում ուսուցիչները երեխաներին հանձնարարում են տնային աշխատանք` միաժամանակ տրամադ­րելով էլեկտրոնային այս կայքերի հասցեները` www.g-gollege.com, www.sovorel.am, www.homework.am: Այստեղ էլ տեղադրված են տնային աշխա­տանքները` պատրաստի, լուծված վիճակում»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.

«Այսինքն` երեխաները, օգտվելով կայքից, առանց երկար-բարակ մտածելու արտագրում են առաջադ­րանքները և ներկայանում դասի: Ավելին, www.sovorel.am և www.homework.am կայքերն առաջադրանքի լուծման համար sms սակագներ են սահ- մանել, և ուսուցիչներին այս մոտեցումը ձեռնտու է այնքանով որ ստուգողների մոտ խայտառակ չեն լինի:

ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը «ժողովուրդի» հետ զրույցում նշեց, թե հարցը կուսումնասիրեն և կհասկանան, թե իրականում ինչ է կատարվում: Փաստորեն, մինչև հիմա ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղյակ չէ, որ աշակերտներին բթացնելու գործընթաց է ծավալվում: Հուսանք` նախարար Արմեն Աշոտւանը նախընտրական քարոզչության «ընդմիջումներին» կզբաղվի կարևորագույն այս խնդրով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս