Բաժիններ՝

Տարոն Մարգարյանը սկանդալի մեջ է հայտնվել Կաթողիկոսի նստավայրի պատճառով. մամուլ

«Լավատեղյակ աղբյուրներից «ժողովուրդին» հայտնի դարձավ որ ՀՀ իշխանությունները քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ հայտնվել են ուշագրավ սկանդալի մեջ»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.

«Բանն այն է, որ Եվրո­պական բանկը ժամանակին մոտ 35 մլն դոլար վարկ է հատկացրել Երևանի` Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի բարեկարգման համար: Հատկացվել է գումարի կեսը` մոտ 15 մլն դոլարը: Սակայն որոշ ժամանակ անց Եվրոպական բանկը պարզել է, որ գումարները չեն ծախսվում ըստ հաստատված նախա­գծի. մասնավորապես Աբովյան-Աայաթ-Նովա փողոցների խաչմերուկում պետք Է կառուցվեր մետրոյի «Երիտասարդական» կայարանի նոր մուտքը: Սակայն նույն վայրում Կաթողիկոսի նստավայրի կառուցման պատճառով դա չեղյալ է հայտարարվել: Արդյունքում` հիմա Եվրոպական բանկը չի ցանկանում գումարի հաջորդ մասը տրամադրել: Սետրոպոլիտենի ղեկավարությունից մեկնաբանություններ ստանալու մեր փորձերն անցան ապարդյուն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս