Արժանի եմ խաղալ Միլանում. Բոյան Կրկիչ
«Միլանի» հարձակվող Բոյան Կրկիչը խոսել է իտալական ակումբում իր կարիերայի սկզբնական շրջանի մասին:
«Ես շատ ուրախ եմ, որ խաղում եմ «Միլանում»: Հաշվի առնելով, որ ակումբ եմ եկել այն ժամանակ, երբ թիմում տեղի էին ունենում մեծ փոփոխություններ, կարծում եմ` բավականաչափ խաղային ժամանակ եմ ստացել: Իմ կարծիքով` լավ ֆուտբոլ եմ ցուցադրել «Միլանում»: Այստեղ ամեն ինչ գոհացնում է ինձ: Մարզիչն է որոշում, թե ով է դուրս գալիս խաղադաշտ: Սակայն արդեն ապացուցել եմ, որ արժանի եմ խաղալ «Միլանում», իսկ ապագայում ցանկանում եմ ավելի լավ ֆուտբոլ ցուցադրել», – Կրկիչի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը



