Հռոմի պապը «թվիթել» է իր երջանկության մասին
Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը Twitter սոցիալական կայքում կատարել է իր առաջին գրառումը: Գրառման միջոցավ նա հայտնել է, որ երջանիկ է: «Սիրելի բարեկամներ, ես երջանիկ եմ, որ կարող ձեզ հետ կապ պահպանել Twitter-ի միջոցով: Շնորհակալություն արձագանքի համար: Ես օրհնում եմ ձեզ», – պլանշետային համակարգչի միջոցով գրել է Բենեդիկտոս 16-րդը: Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդն 85 տարեկանում հասակում առաջին անգամ կարողացել է շփվել իր՝ արդեն մոտ 1 միլիոն թվիթերյան հետևորդների հետ: Նշենք, որ այսուհետ Հռոմի պապի tweet-երը հղվելու են 8 լեզվով:



