Միլանը մերժել է Սանթոսի` Ռոբինյոյին ձեռք բերելու առաջարկը
«Միլանը» հրաժարվել է «Սանթոսին» վաճառել թիմի հարձակվող բրազիլացի Ռոբինյոյին: Այս մասին գրում է Football Italia-ն:
Իտալական ակումբը դեմ չէ բաժանվել 27-ամյա հարձակվողից, սակայն նրա դիմաց ցանկանում է ստանալ 10 մլն եվրո, իսկ «Սանթոսն» առաջարկում է միայն 6 մլն:
Ռոբինյոյի վաճառքից ստացած գումարը «Միլանը» նախատեսում է օգտագործել ՊՍՎ-ի կիսապաշտպան Քևին Ստրոտմանին ձեռք բերելու համար:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը



