Բարսելոնան նոր պայմանագիր կառաջարկի Վիլյային
«Բարսելոնան» ցանկանում է թիմում պահել իսպանացի հարձակվող Դավիդ Վիլյային: Sport.es-ի տվյալներով` կատալոնական ակումբը բանակցություններ է սկսել ֆուտբոլիստի հետ պայմանագրի երկարաձգման հարցով: Անձամբ Վիլյան գոհ չէ թիմում իր կարգավիճակից, քանի որ բավականաչափ խաղային ժամանակ չի ստանում:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը



