Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանն այս անգամ երկրորդն է

Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս անգամ արժանացել է Sport Express-ի «Աստղի» նոյեմբեր ամսվա 2-րդ մրցանակին, որը տրվում է հետխորհրդային երկրներում հանդես եկող ֆուտբոլիստներին։

«Հենրիխ Մխիթարյանն այնքան է աչքի ընկել իր փայլուն խաղով, որ նոյեմբերյան 2-րդ հորիզոնականը, ասես, սենսացիա լինի։ Հենրիխից այս անգամ առաջ է անցել Մոսկվայի «Դինամոյի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինը», – գրում է Sport Express-ը։

Սակայն հիշեցնենք, որ ընդհանուր հաշվարկում Մխիթարյանը շարունակում է գլխավորել աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 296 միավոր։ 2012 թվականի հետխորհրդային երկրներում հանդես եկող լավագույն ֆուտբոլիստի համար հայազգի ֆուտբոլիստի հետ միայն կարող է պայքարել «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կերժակովը, ով վաստակել է 263 միավոր։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս