Բարսելոնան, Ռեալը և Մանչեսթեր Սիթին` աշխարհի ամենաթանկ ակումբներ
«Բարսելոնայի» ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքների համագումարն ամենամեծ է աշխարհում: Այս տվյալները տրամադրել է Pluri Consultaria ընկերությունը, ինչպես հայտնում է Profootball-ը:
Ընկերությունը հետաքննություն է անցկացրել և պարզել է, որ կատալոնական ակումբի ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը գնահատվում է 671 մլն եվրո: Երկրորդ հորիզոնականում է Մադրիդի «Ռեալը», որը գնահատվել է 593 մլն եվրո: Լավագույն եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Սիթին» 489 մլն եվրոյով:
Աշխարհի ամենաթանկ ակումբները`
1. Բարսելոնա – 671 մլն եվրո
2. Ռեալ – 593
3. Մանչեսթեր Սիթի – 489
4. Մանչեսթեր Յունայթեդ – 452
5. Բավարիա – 429
6. Չելսի – 389
7. ՊՍԺ – 321
8. Յուվենտուս – 307
9. Արսենալ – 291
10. Տոտենհեմ – 249
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը