Բաժիններ՝

Հազարավոր չինացիներ հարձակվել են ոստիկանության վրա

Չինական Դունսին քաղաքում, որը գտնվում է Վիետնամի սահմանի մոտ, ոստիկանության հետ բախումներին մասնակցել են հազարավոր չինացիներ։ Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը։

Ինչպես նշում են իրավապաշտպանները, զոհերի և վիրավորների թիվը հասնում է հարյուրի։ Անկարգությունների պատճառը ոստիկանության կողմից դաժան վերաբերմունքն է ենթադրյալ մաքսանենգի նկատմամբ։

Անկարգությունների մասնակիցների թիվը տարբերվում է՝ ըստ տարբեր աղբյուրների։ Ըստ իշխանությունների, բողոքի ակցիային մասնակցել են մոտ 1000 հոգի, ընդ որում, նրանցից միայն մի քանիսն են խախտել հասարակական կարգը։ Մինչդեռ Հոնգկոնգի մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնը հաղորդում է, որ ակցիային մասնակցել են 10 հազար մարդ, ջարդվել և հրդեհվել են ոստիկանության և մաքսատան ավելի քան 20 ավտոմեքենաներ։

Հուզումները սկսվել են դեկտեմբերի 7-ին, երբ ոստիկանությն մեքենան հարվածեց մաքսանենգության մեջ կասկածվող մոտոցիկլիստին։ Դրանից հետո իրավապահները կոպիտ են վարվել կասկածյալ հետ՝ ինչը հարուցել է տեղի բնակչիների դժգոհությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս