Անգլիացի միասեռականներին ուզում են ամուսնացնել եկեղեցում
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հանդես է եկել հայտարարությամբ, որով կողմ է արտահայտվել միասեռական ամուսնությունները եկեղեցում անցկացնելու գաղափարին։ Այս մասին հաղորդում է Sky News-ը։
Քեմերոնը խոստացել է աջակցել օրենքի նախագծին, որը թույլ է տալիս կրոնական կազմակերպություններին ամուսնացնել միասեռականներին։ Միևնույն ժամանակ, վարչապետը նշել է, որ պահպանողական կուսակցության իր գործընկերները ազատ են իրենց որոշման մեջ և կարող են քվեարկել այնպես, ինչպես ցանկանում են։
«Թույլ տվեք ինձ լիովին հստակ արտահայտվել։ Եթե ինչ-որ եկեղեցի, սինագոգ կամ մզկիթ չի ցանկանա իր մոտ անցկացնել գեյ-ամուսնություններ, ապա դրանք այնտեղ տեղի չեն ունենա։ Ոչ մի դեպքում չի կարելի պարտադրել նրանց անել դա։ Օրենքի նախագծում այդ մասին հստակ նշվում է», – ասել է Քեմերոնը։