Հենրիխ Մխիթարյանը` Շախտյորի արժույթի վրա (լուսանկար)
Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է «հանքափորների» «Դոնբասի արժույթի» վերջին սերիան ներկայացնող վառելիքի կտրոնի վրա:
Վառելիքի կտրոնը, որի վրա էլ պատկերված են «Շախտյորի» ֆուտբոլիստները, նախատեսված է 10 լիտր բենզինի համար:
Բացի Մխիթարյանից, թղթադրամներ հիշեցնող կտրոնների վրա պատկերված են նաև «Շախտյորի» մի քանի այլ ֆուտբոլիստներ, գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն և «Դոնբաս Արենան»:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը