Բաժիններ՝

Ըստ Forbes-ի, աշխարհի ամենաազդեցիկ մարդը Բարաք Օբաման է

Forbes-ի կողմից ամեն տարի հրապարակվող՝ աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցանկում առաջին հորիզոնականը զբաղեցրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ Նրան հաջորդում են   Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Չորրորդ հորիզոնականը զբաղեցրել է Microsoft-ի հիմնադիր Բիլլ Գեյթսը, որին հաջորդում է Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը։ Առաջին տասնյակում տեղ են գտել նաև ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Բեն Բերնանկեն, Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուհհահ իբն Աբդել-Ազիզը, Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագին, Չինաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Սի Ցզինպինը և Մեծ Բրիտանայի վարչապետ Դևիդ Քեմերոնը։

Հայ ընթերցողների համար միանգամից նշենք, որ ամենաազդիկ 71 անձանց թվում հայեր չկան։ Ինչ վերաբերում է ռուսներին, ապա նախագահ Պուտինից բացի ցանկում են հայտնվել վարչապետ Դմիտրի Մեդվեդևը (61-րդ տեղ), գործարար Ալիշեր Ուսմանովը և «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս