Մանչեսթեր Սիթին` անգլիական հակառեկորդի հեղինակ
«Մանչեսթեր Սիթին» դարձել է երկրորդ անգլիական ակումբը, որը Չեմպիոնների լիգայի խմբային փուլն ավարտել է վերջին տեղում:
Վերջին անգամ Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող թիմերից «Բլեքբերնն» է վերջին տեղը զբաղեցրել իր խմբում: Դա տեղի է ունեցել հեռավոր 1995/1996 մրցաշրջանում:
Նշենք, որ «Սիթին» իր խմբում միայն 3 միավոր է վաստակել:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը