Green Card չե՞ն տա. մամուլ
«Հնարավոր է` ԱՄՆ-ն առաջիկայում չեղյալ հայտարարի «Green Card-ի» խաղարկությունը: Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ ընդունել է ամենամյա այդ խաղարկությունը չեղյալ հայտարարելու մասին օրինագիծը»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթն ու հավելում.
«Նախաձեռնության հեղինակ, հանրապետական Դարել Այսան նման քայլը հիմնավորել է այն անհրաժեշտությամբ, որ միգրացիոն այդ վիզաները պետք Է տրամադրվեն ԱՍՆ-ի բուհերում բնական, ճշգրիտ և տեխնիկական գիտությունների ոլորտներում բակալավրից բարձր աստիճան ունեցող արտասահմանցի ուսանողներին, այլ ոչ թե բաժանվեն պատահականության սկզբունքով:
Ըստ նրա, ԱՍՆ-ում մշտական բնակություն հաստատելու և աշխատելու իրավունք տվող «Green Card-երը» պետք է տրվեն հենց այնպիսի մարդկանց, որոնք ԱՄՆ են մեկնել նոր աշխատատեղեր ստեղծելու ակնկալիքով:
Օրինագիծը պետք է արժանանա նաև Սենատի հավանությանը, և չի բացառվում, որ Վերին պալատում տապալվի, քանի որ այնտեղ մեծամասնություն են կազմում դեմոկրատները: Ի դեպ, անցյալ տարի ՀՀ-ում 1268 հոգի է «Green Card» շահել, իսկ անկախացումից ի վեր` 19 հազար 358 մարդ: Ընդհանուր աոմամբ, աշխարհում տարեկան խաղարկության է դրվում 55 հազար քարտ»: