Բաժիններ՝

Վիլանովան Բենֆիկայի հետ խաղում հանգստանալու հնարավորություն կտա 6 ֆուտբոլիստի

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Բենֆիկայի» հետ խաղում հանգստանալու հնարավորություն կտա 6 ֆուտբոլիստի: Այս մասին հայտնել է Football Espana-ն:

Կատալոնական ակումբն արդեն ապահովել է խմբում առաջին հորիզոնականը, ուստի Վիլանովան որոշել է խնայել առաջատար ֆուտբոլիստներին: Խաղադաշտ դուրս չեն գա Ինյեստան, Չավին, Մասկերանոն, Պեդրոն, Ալբան և Ֆաբրեգասը: Իսկ ահա Լիոնել Մեսսին հայտնվել է թիմի հայտացուցակում և արդեն առաջիկա խաղում կարող է գերազանցել Գերդ Մյուլերի ռեկորդը: Նրան ընդամենը երկու գոլ է մնացել լեգենդար գերմանացու ռեկորդը թարմացնելու համար:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս