Բաժիններ՝

Ֆերգյուսոնը կհեռանա Յունայթեդից միայն 10 տարի անց. Մոուրինյո

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի կողմից իր մասին հնչեցված խոսքերը։ Հիշեցնենք, որ շոտլանդացին հայտարարել էր, որ Մոուրինյոն կարող է յուրաքանչյուր ակումբում մեծ հաջողություններ ունենալ, ինչն էլ շատերի համար առիթ էր դարձել կարծելու, թե հենց պորտուգալացին է փոխարինելու Ֆերգյուսոնին։

«Ընկերները միշտ էլ իրենց այդպես են պահում և փորձում են միայն լավը խոսել միմյանց մասին։ Նրանք միշտ իրենց մտերիմների հետ են։ Ֆերգյուսոնի խոսքերը մեր ընկերության արդյունքն է։

Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե ով է նրան փոխարինելու, ապա այդ թեման արդեն հնացած է։ Նա կհեռանա իր պաշտոնից միայն 10 տարի անց, քանի որ ամեն անգամ նա ավելի լավ և ուժեղ տեսք ունի», – Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում AS-ն։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս