ԱՊՀ առաջնության հիմքը կազմելու են ռուսաստանյան և ուկրաինական ակումբները. Միլեր
«Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերը, ով ավելի վաղ հանդես էր եկել ԱՊՀ-ի ֆուտբոլի առաջնություն ստեղծելու նախաձեռնությամբ, հայտարարել է, որ նոր մրցաշարի հիմքը պետք է կազմեն ուկրաինական և ռուսաստանյան ակումբները:
«Եթե առաջնությանը մասնակցեն ԱՊՀ անդամ բոլոր երկրները, հիանալի կլինի: Իրական աշխատանքը մոտ ապագայում մեզ պատասխան կտա: Սակայն հստակ կարելի է ասել, որ նման առաջնության հիմքը կկազմեն ռուսաստանյան և ուկրաինական ակումբները»,-հայտարարել է Միլերը:
Նշենք, որ ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել էր, որ աջակցում է ԱՊՀ առաջնություն ստեղծելու գաղափարին:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը