Բաժիններ՝

Կոլեկցիոներների ցուցադրություն` «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում

«Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը» ցուցահանդեսը դեկտեմբերի 1-ից ներկայացնում է երեք կոլեկցիոներների՝ արվեստաբան Պողոս Հայթայանի, նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի և ճարտարապետ Օշին Եղիազարյանցի արվեստի հավաքածուների ընտրանին: Այս մասին 168.am-ի հետ զրույցի ընթացքում ասաց «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի հանրային կապերի և մարկետինգի տնօրեն Լիլիթ Սոխակյանը:

«Այս նախագծով Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը ստեղծում է եզակի մշակութային պլատֆորմ այլ մասնավոր հավաքածուների՝ թանգարանային միջավայրում ցուցադրման համար, վերահաստատելով անհատ կոլեկցիոների հանրային դերն ու ներդրումը՝ որպես մշակութային ժառանգության պահպանման կրողի: Մենք ցանկանում ենք բացահայտել հայաստանաբնակ մասնավոր կոլեկցիոներներին և ցուցադրել նրանց արվեստի հավաքածուները»,- ասաց Լիլիթ Սոխակյանը:

Նշենք, որ «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը» ցուցահանդեսը կփակվի դեկտեմբերի 16-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս