Բաժիններ՝

Լևոն Արոնյանը պարտությամբ մեկնարկեց. London Chess Classic

Լոնդոնում մեկնարկեց London Chess Classic մրցաշարը, որին մասնակցում է Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Բացի Լևոնից, այս տարի London Chess Classic-ը հյուրընկալել է նաև ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար նորվեգացի Մագնուս Կարլսենին, ԱՄՆ-ի ուժեղագույն շախմատիստ Հիկարու Նակամուրային, աշխարհի նախկին չեմպիոն ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին, բոլոր ժամանակների լավագույն շախմատիստուհի հունգարուհի Յուդիթ Պոլգարին և անգլիացիներ Գոուեյն Ջոնսին, Միկի Ադամսին ու Լյուկ Մքշեյնին:

Առաջին տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով անակնկալ պարտություն կրեց Հիկարու Նակամուրայից, գրոսմայստերները 32-ական քայլ կատարեցին: Մագնուս Կարլսենը սևերով հաղթեց Լյուկ Մքշեյնին, իսկ Վլադիմիր Կրամնիկը սպիտակներով առավելության հասավ Յուդիթ Պոլգարի նկատմամբ: Ջոնս – Ադամս պարտիան դեռ չի ավարտվել:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31