Մերկուրիի վրա սառցադաշտեր են գտնվել
Գիտնականները հաստատել են տասնամյակների պատմություն ունեցող այն ենթադրությունը, որ Մերկուրի մոլորակի հյուսիսային բևեռում միլիարդավոր տոննաներով սառույց կա։ Այս մասին գրում է BBC-ն։
Science ամսագրում հրապարակված հոդվածը պատմում է Մերկուրիի ուղեծրում գտնվող Messenger տիեզերական ապարատից ստացված լուսանկարների մասին։ Դրանք վկայում են, որ մշտապես ստվերում գտնվող խառնարանում ջրային սառույց կա։
Նշվում է նաև, որ սառույցի մեծ մասը ծածկված է օրգանական մոլեկուլներով հարուստ մուգ գույնի նյութով։
Messenger-ը առաջին ապարատն է, որը դուրս է եկել Մերկուրիի ուղեծիր այս տարվա մարտին։ Այդ ժամանակից ի վեր այն Երկիր է ուղարկում մոլորակի ֆանտաստիկ նկարներ։