Բաժիններ՝

Ոստիկանության մեսիջը` Գագիկ Ծառուկյանին. մամուլ

«Վերջին շրջանում ոստիկանության կայքում կարելի է հանդիպել տասնյակ տարիների վաղեմության  հանցագործությունների բացահայտումների՝  սպանություններից մինչև գողության բացահայտում, ինչն ուղղակի զավեշտալի է:

Օրերս էլ գրվեց, որ հայրենի ոստիկանները 22 տարի անց գտել են «Մոսկվիչ» մակնիշի մի մեքենայի անվադողերի գողին: Սակայն, պարզվում է՝ հնամենի հանցագործությունների բացահայտումները քաղաքական նպատակ ունեն: Դրանք, այսպես ասած, նախազգուշական մեսիջներ են՝  ուղղված  ակտիվացած քաղաքական ուժերին: Հասկացնում են, որ կարող են ջրի երես դուրս գալ վաղուց մոռացված քրգործեր: Իսկ «Մոսկվիչի» պարագայում մեսիջն ուղղված էր Գագիկ Ծառուկյանին, ով 90-ականներին մեքենաների պահեստամասերի ներկրմամբ է զբաղվել»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս