«Կա պայմանավորվածություն, գնում ենք քաղաքական լուծումների». Էդմոն Մարուքյան

«Ռազմական դրության իրականությունը սահմանափակում է ընդդիմության իրավունքները, սահմանափակվում է երկրում ժողովրդավարությունը»,- Ազգային ժողովի ամբիոնից ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հիշեցնելով, որ սա արդեն 3-րդ անգամ է, որ խորհրդարանի 2 ընդդիմադիր խմբակցությունները Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրությունը հանելու վերաբերյալ նախաձեռնությամբ են հանդես գալիս։

Պատգամավորն ընդգծեց, որ  խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին արդեն հայտարարվել է, սակայն չեն կարող քաղաքական պրոցեսները մտնել քաղաքական հուն, քանի դեռ երկրում շարունակում են ապրել ռազմական դրության պայմաններում․

«Օրինակ՝ ռազմական դրության պայմաններում անգամ մարզային հանդիպումներ անելն իրենից բարդություններ է ներկայացնում, դրան գումարած՝ նաև կորոնավիրուսի հետ կապված բոլոր սահմանափակումները, բայց ռազմական դրության իմաստով կարող եմ ասել, որ սա մնացել է զուտ որպես քաղաքական երևույթ, և ես հույս ունեմ, քանի որ կա պայմանավորվածություն, երկրում լարվածությունը գնալով թուլանում և թուլացել է այդ պայմանավորվածության լույսի ներքո, որովհետև բոլորը հասկանում են, որ գնում ենք քաղաքական լուծումների, և հետևաբար՝ այդ լուծումը խորհրդարանական ընտրություններն են, մենք հիմա առաջարկում ենք ռազմական դրությունը խորհրդարանով հանել։ Կա կոնսենսուս, կա համաձայնություն, և մենք առաջարկում ենք ռազմական դրությունը հանել Հայաստանի Հանրապետությունում, և լծվել մեր երկրի խնդիրների լուծմանը, որի հանգուցալուծումը լինելու է արտահերթ խորհրդարանական ընտրությունները»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031